Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

«Gedeon Richter»-ի նոր նվաճումները

«Gedeon Richter»-ի նոր նվաճումները

«Gedeon Richter Plc.»-ի նախագահ Ուիլիամ Դե Գելսեին Հունգարիայի վարչապետի առաջարկով ներկայացվել է «Հունգարիայի առաջ ծառայությունների» շքանշանին՝ ի նշան իր հասարակական գործունեության:

 

Այս պարգևը Ու. Գելսեին ստացավ Թագավորական կաթոլիկ համալսարանի կառավարական դպրոցի Ֆոնդի ստեղծման համար, ինչպես նաև հունգարական պետական կրթության բարելավմանն ուղղված իր գործունեության համար:

 

Ու. Գելսեին և իր եղբայր Ալեքսանդր դե Գելսեին մեծ ջանքեր են ներդրել Թագավորական կաթոլիկ համալսարանի հիմնադրման համար, որի պատմությունը սկսում է առավել քան 320 տարի առաջ: Նրա պատմական կառույցում Ու. Գելսեին ստեղծել է 498 հազար ԱՄՆ դոլարի ֆոնդ՝ այս պատմական շենքի մոդեռնիզացման համար:

 

Ու. Գելսեին ներդումային բանկիր է, ով 1995 թվականին ընտրվեց «Gedeon Richter»-ի տնօրենների խորհրդի անդամ, իսկ 1999 թվականին դարձավ դրա ներկայացուցիչը: Նա մեծ ջանքեր է թափել կրթական ծրագրերի իրականացման համար, և հաստատել է ընկերության իմիջը որպես կրթության ոլորտի կարևորագույն մեցենատ:

 

Ընկերությունը հովանավորում է հենց կրթական ոլորտը, քանի որ գտնում է, որ լավ պատրաստված մասնագետները երկրի զարգացման համար շատ կարևոր են: Այսպիսով՝ «Gedeon Richter»-ի նպատակներից մեկը կրթության, ինչպես նաև տաղանդավոր երիտասարդներին հովանավորելն է:

 

Սկզբնաղբյուր. remedium.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ